«Շոկոլադե երանգներ». Լուսինե Թովմասյանի ոճային լուքը

22:44   17 օգոստոսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լուսինեն սպիտակ տաբատ է կրում, որը համադրել է շագանակագույն տոպի հետ։ Լուսինե Թովմասյանն արձակել է մազերն եւ ամառային սանդալներ ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձել աքսեսուարները՝ արեւային ակնոց, պայուսակ, ժամացույց։ «Շոկոլադե երանգներ»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը լողազգեստ էր կրում: Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն արձակել էր մազերն ու լայնեզր գլխարկ էր կրում։ Լուսինեն շպարված չէր, իսկ կերպարն ամբողջացնում էր նուրբ վզնոցը։ «Երկու շաբաթ, եւ ավարտվում է ամառը։ Պատրա՞ստ եք նոր աշխատանքային եւ ուսումնական տարվան»,- գրել էր նա։  



© NEWS.am STYLE