ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   20 օգոստոսի, 2021

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր առողջությունը կտրականապես կհրաժարվի համապատասխանել ձեր ռոմանտիկ ծրագրերին եւ ինչ-որ կերպ բավարարել ձեր սիրահարված հոգու պահանջները: 

ՑԼԵՐ 

Այսօր սիրելին հակված չի լինի հասկանալ ձեզ կես բառից։ Այդ պատճառով աշխատեք առավելագույնս պարզ եւ հասանելի խոսել: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր պետք է կարեւոր քայլի դիմեք ձեր սիրելիի հետ հարաբերություններում: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր կիմանաք, թե ձեր սիրելին որքանով է կախված ձեզանից, ինչից դուք անչափ կվախենաք: Դուք նույնիսկ ցանկություն կունենաք նրանից հեռանալու, որպեսզի դադարեք նրա համար այդքան մեծ նշանակություն ունենալ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դժվարությամբ կհասկանաք, թե սիրելին ինչ ցանկություններ ունի: Ամենայն հավանականությամբ, նա նույնպես չգիտի: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր անձնական կյանքում անհարթությունների դեպքում աստղերը հուշում են խորհուրդ հարցնել այն մարդուց, ով անձնապես չի ճանաչում ձեր սիրելիին եւ առաջին անգամ է իմանում ձեր կյանքի դժվարությունների մասին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր հեշտ չի լինի սիրելիին բացատրել, թե ինչ եք զգում իրականում եւ ինչ արձագանք եք նրանից սպասում: 

ԿԱՐԻճՆԵՐ

Հիանալի օր է սիրելիի հետ համատեղ հանգիստ ծրագրելու համար: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Որքան էլ որ դժվար լինի, առաջին քայլն անելն անհրաժեշտ է, այլապես սիրելիի հետ հարաբերությունները կարող են ճաք տալ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Մի ամաչեք սիրելիի հետ անկեղծ խոսելուց: Ձեր անկեղծությունը կգնահատվի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր լրջորեն կմտածեք, թե արդյոք չի եկել ժամանակը նվաճելու ինչ-որ մեկի սիրտը: Միգուցե դուք արդեն ունեք նախընտրած մեկին, սակայն մինչեւ վերջես չէիք համարձակվում մոտենալ նրան: 

ՁԿՆԵՐ 

Այսօր սիրելին չի կարողանա հասկանալ, թե ինչու են ձեր հարաբերություններն այդքան փոխվել եւ որքան կտեւեն այդ փոփոխությունները: Նրան մնում է ձեզանից պարզել իրադարձությունների նման ընթացքի պատճառները:



© NEWS.am STYLE