Մարիամ Ալեքսանյանն՝ առանց շպարի

16:41   18 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում, վարդագույն տաբատ։ Մարիամը հավաքել է մազերն ու շպարված չէ։ Դերասանուհին ակնոց է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Բարի լույս»։

Դերասանուհին ավելի վաղ ջերմ շնորհավորել էր եղբոր ծննդյան օրը։ Կադրերում նա ու եղբայրը ջերմ գրկախառնված էին։ «Շնորհավոր ծնունդդ, իմ փոփոխական աշխարհի մեջ իմ անփոփոխ ու մնայուն: Սիրում եմ անսահմա՜աան»,- գրել էր Մարիամը։



© NEWS.am STYLE