Նոր եթերաշրջանի առաջին կադրերը. Էլիզաբեթ Դեբիկին «Թագը» սերիալում խաղում է արքայադուստր Դիանայի դերը

19:11   18 օգոստոսի, 2021

Համացանցում են հայտնվել «Թագը» սերիալի հինգերորդ եթերաշրջանի նոր կադրերը՝ արքայազն Չարլզին եւ արքայադուստր Դիանային պատկերող դերասանների մասնակցությամբ։ Էլիզաբեթ Դեբիկին խաղացել է Դիանայի, Դոմնիկ Ուեսթը՝ արքայազն Չարլզի դերը։

«Թագի» սպասվող եթերաշրջանն անդրադառնում է արքայական ընտանիքի կյանքին 90-ականներին։ Հաղորդվում է, որ սյուժեում ներառված կլինի 1995թ․-ին «BBC Panorama»-ին արքայադուստր Դիանայի հարցազրույցը։

Լուսանկարները՝ Tim Graham Photo Library and Daniele Venturelli/WireImage via Getty Images, FILE



© NEWS.am STYLE