«На углу, у Патриарших» սերիալի աստղը պատմել է, թե ինչպես է կնոջը շահել թղթախաղով

17:18   18 օգոստոսի, 2021

Դերասան Իգոր Ֆիլիպովին մեծ հայտնիություն է բերել «На углу, у Патриарших» սերիալի երրորդ եթերաշրջանը։ Այժմ բազմաթիվ երկրպագուները տեղեկատվություն են որոնում նրա անձնական կյանքի մասին, իսկ վերջերս նա անձամբ է խոսել այդ թեմայի մասին։

Դերասանը Բորիս Կորչեւնիկովի «Մարդու ճակատագիրը» հաղորդման եթերում պատմել է, թե ինչպես է ծանոթացել կնոջ՝ Յուլյայի հետ, որի հետ ամուսնացած է արդեն 30 տարի։ Ծանոթությունն, ի դեպ, կայացել է ոչ այնքան սովորական հանգամանքներով. Իգոր Ֆիլիպովը, պարզվում է, նրան շահել է թղթախաղով։

Այդ ժամանակ նա պիոներական ճամբարում աշխատելիս է եղել որպես գեղարվեստական ղեկավար։ «Եվա ահա մի օր ես լողափին փերի տեսա։ Ես հասկացա, որ դա սեր է առաջին հայացքից։ Բայց ես այդ ժամանակ շատ երկչոտ էի։ Նա լողափին արեւայրուք էր ընդունում ընկերուհու հետ։ Ես նրան հաղթեցի խաղաքարտով։ Ընկերս պարտվեց եւ ստիպված էր գնալ նրանց հետ ծանոթանալու։ Այդպես է լինում»,- պատմել է արտիստը։

Յուլյան այժմ Լատվիայում է ապրում, իսկ Իգորը նկարահանումների դադարների ընթացքոմ գնում է կնոջ մոտ, որի հետ հարաբերությունները տարբեր ժամանակներում միանշանակ չեն եղել։ Օրինակ՝ միմյանց լավ չեն հասկացել բազմաթիվ անկողնային տեսարանների պատճառով, որոնցում Ֆիլիպովը նկարահանվում է։

«Ես ու Յուլյան խոսել ենք այդ թեմայով։ Հասկացել ենք միմյանց, թեեւ մինչ այժմ մեզ մոտ կոնֆլիկտներ լինում են»,- խոստովանել է արտիստը։

 



© NEWS.am STYLE