Սերգեյ Օսիպյանի ֆիլմն ընդգրկվել է «Կինոտավրի» մրցութային ծրագրում

14:59   18 օգոստոսի, 2021

«Կինոտավրի» 32-րդ կինոփառատոնը հայտարարել է մրցութային ծրագիրն ու ժյուրիի կազմը։ Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է փառատոնի նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին։

«Ընտրական փուլի համար 104 ֆիլմ էր ներկայացվել, դա ռեկորդ է»,- ասել է նա։ Կինոփառատոնի մրցութային ծրագրում է ընդգրկած նաեւ ռեժիսոր Սերգեյ Օսիպյանի «Անծանոթուհի դիմանկարը» ֆիլմը:

Ռոդնյանսկին նշել է, որ փառատոնի մրցութային ծրագրում այս տարի սովորականից ավելի շատ ֆիլմ է ներառվել՝ 15 ժապավեն։ «Բարդ էր որակային առումով ակնհայտորեն աճած 104 ռուսական ֆիլմներից ընտրել 15-ը։ Շնորհակալ եմ մեր գործընկերներին»,- նկատել է պրոդյուսերը։

«Կինոտավրի» հիմնական մրցութային ծրագրում ներառվել են Նատալյա Կուդրյաշովայի «Հերդա», Գրիգորի Դոբրիգինի «Մոտ հեռավորության վրա», Վիկտոր Ռիժակովի «Մեռյլաների օր», Վլադիմիր Մունկուեւի «Նուչա», Կիրիլ Սոկոլովի «Պոկիր եւ նետիր», Սերգեյ Օսիպյանի  «Անծանոթի դիմանկարը», Նատաշա Մերկուլովայի եւ Ալեքսեյ Չուպովի «Կապիտան Վոլկոնոգովը փախել է», Անտոն Բերմատովի «Վլադիվաստոկ», Ալեքսանդր Զելդովիչի «Մեդեա», Նիկոլայ Խոմերիկիի «Ծովը մի անգամ է ալեկոծվում», Եվգենի Գրիգորեւի «Հանցակիցներ», Լյուբով Մուլմենկոյի «Դունայ», Լենա Լենսկիխի «Ոչ ոքի», Եվգենի Մարիանի «Թռչնի կաթ», Ռոման Վասյանովի «Հանրակացարան» ֆիլմերը։

«Կինոտավրն» անց կկացավի սեպտեմբերի 18-25-ը Սոչիում գործնական ֆորումի ձեւաչափով։

 



© NEWS.am STYLE