«Էլեգանտ». Էլեն Ասատրյանի երեկոյան լուքը

21:42   18 օգոստոսի, 2021

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին բաց գույնի, երկար զգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Էլեն Ասատրյանը զգեստը համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասանուհին հավաքել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են ականջօղերը։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական խոսքեր գրել․ «Էլեգանտ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին կապույտ վերնաշապիկ էր կրում։ Էլենն արձակել էր մազերը, իսկ արտահայտիչ դիմահարդարումն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էին դարձրել ականջօղերը։



© NEWS.am STYLE