«Իտալական երեկոներն անհավանական ռոմանտիկ են». Իջին (ֆոտո)

13:48   19 օգոստոսի, 2021

Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Իտալիայում։ Ռուսաստանաբնակ երգչուհին ատլասե շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Իջինն արձակել է մազերն, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսւարները՝ վառ պայուսակ, վզնոց, մատանիներ։ «Իտալական երեկոներն անհավանական ռոմանտիկ են»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Իջինը բաց վարդագույն հագուստ էր կրում, որն ընգդծել էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Ռուսաստանաբնակ երգչուհին հավաքել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր ուղղել Իջինին․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE