Netflix-ը նկարահանում է «Առեղծվածային սպանության» սիքվելը Ջենիֆեր Էնիսթոնի եւ Ադամ Սենդլերի մասնակցությամբ

15:12   19 օգոստոսի, 2021

Ջենիֆեր Էնիսթոնն ու Ադամ Սենդլերը կարող են նկարահանվել Netflix-ի «Առեղծվածային սպանության» շարունակությունում, գրում է Kanobu-ն՝ վկայակոչելով Collider-ին։

Ռեժիսորը կլինի Ջերեմի Գարելիքը։ Ջեյմս Վանդերբիլթը կգրի սցենարը։ Նկարանահումները կանցկացվեն Փարիզում եւ Կարիբներում։

Օրիգինալ ժապավենի ռեժիսորը Քայլ Նյուաչեկն է։ Ժապավենը թողարկվել է 2019թ․-ին։ Էնիսթոնի եւ Սենդլերի հերոսներն ընտանեկան զույգ են, որոնք ճամփորդության են մեկնել Եվրոպա։ Նրանք ճանապարհին ծանոթացել են անգլիացի արիստոկրատի հետ, որը նրանց հրավիրում է հանգստանալ միլիարդատեր հարազատի զբոսանավի վրա։ Հենց այնտեղ էլ կատարվում է առեղծվածային սպանությունը, որի կատարման համար կասկածում են ամուսիններին։

 



© NEWS.am STYLE