«Տաղանդավոր ու սիրուն». Մարիամ Ալեքսանյանի ամառային կերպարը

15:47   19 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին սպիտակ շորտ է կրում, սեւ շապիկ։ Մարիամն արձակել է մազերն, իսկ արտահայտիչ դիմահարդարումն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են վզնոցները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել. «Տաղանդավոր ու սիրուն»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում, վարդագույն տաբատ։ Մարիամը հավաքել էր մազերն ու շպարված չէր։ Դերասանուհին ակնոց էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Բարի լույս»։



© NEWS.am STYLE