«Փակելով աչքերս՝ ես դադարում եմ տեսնել ֆիզիկապես, բայց սկսում եմ ավելի սուր զգալ». Լիա Զախարյան (ֆոտո)

16:49   19 օգոստոսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հրապուրիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ վարդագույն զգեստ է կրում, որն ընդգծում է կազմվածքը։ Լիան զգեստը համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասանուհին հավաքել է մազերն ու բնական դիմահարդարմամբ է։ «Փակելով աչքերս՝ ես դադարում եմ տեսնել ֆիզիկապես, բայց սկսում եմ ավելի սուր զգալ։ Փակելով աչքերս՝ ես տեսնում եմ իմ մտքերը։ Փակելով աչքերս՝ ես բացում եմ ճշմարտությունը։ Իմ մտքերի ճշմարտությունը։ Չի կարելի վախենալ դրանցից, քանի որ բոլոր պատասխանները մեր գլխում են, պարզապես ընկերացեք ուղեղի հետ։

Փակելով աչքերը՝ կարելի է խորասուզվել երազանքների, հիշողությունների, երջանկության, հաճույքի, նրբության, կրքի, սիրո արքայությունում։ Կենտրոնանալու, մտքերն իմի բերելու համար հարկավոր է միայն փակել աչքերը։ Փակելով աչքերը՝ մարդիկ բացահայտում են իրենց մտքերի եւ ոչ միայն մտքերի ճշմարտությունն իրենց համար»,- գրել է դերասանուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե շորտ էր կրում, բաց գույնի տոպ։ Լիա Զախարյանը հավաքել էր մազերը, երկարաճիտներ ընտրել։ Դերասանուհին նախընտրել էր արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE