17:45 19 օգոստոսի, 2021Դերասանուհի Յուլյա Ֆինկն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Դերասանուհին պատկերված է զույգ որդիների հետ։ Երիտասարդ մայրիկը ոճային կերպար է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Երեւան»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Երկու երեխաների մայիկը հավաքել էր մազերը, նախընտրել էր վառ դիմահարդարում։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ ականջօղեր, նուրբ վզնոց։ «Բարի լույս»,- մեկնաբանություններում գրել էր նա։