18:44 19 օգոստոսի, 2021«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու ու երկու երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ «Միայն դրական պահեր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել նրանց․ «Միայն հաճույք է նայել ձեր ընտանիքին»։

Օրերս տեղադրված կադրերում Լուսինեն սպիտակ տաբատ էր կրում, որը համադրել էր շագանակագույն տոպի հետ։ Լուսինե Թովմասյանն արձակել էր մազերն եւ ամառային սանդալներ ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձել աքսեսուարները՝ արեւային ակնոց, պայուսակ, ժամացույց։ «Շոկոլադե երանգներ»,- հրապարակումը մակագրել էր նա։