Ատլասե հագուստ. Էլեն Ասատրյանի ամառային կերպարը

19:48   19 օգոստոսի, 2021

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին կանաչ գույնի, ատլասե հագուստ է կրում։ Էլենն արձակել է մազերն ու նախընտրել է վառ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Օգտատերերը դերասանուհուն հաճոյախոսություններ են գրել։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին բաց գույնի, երկար զգեստ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Էլեն Ասատրյանը զգեստը համադրել էր բարձրակրունկների հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին ականջօղերը։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր գրել․ «Էլեգանտ»։

 

 



© NEWS.am STYLE