23:41 19 օգոստոսի, 2021Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Սյունիքում։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Ալինան ամառային զգեստ էր կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել վառ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ Հետեւորդները դերասանուհուն դրական խոսքեր էին գրել․ «Տիկնիկ»: