Սքարլեթ Յոհանսոնը լույս աշխարհ է բերել երկրորդ երեխային

17:01   19 օգոստոսի, 2021

Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը երկրորդ անգամ մայր է դարձել։ Այդ մասին Ինստագրամյան էջում հայտնել է նրա ամուսինը՝ Քոլին Ժոսթը։

«Վրիժառուների» 36-ամյա աստղը երեխայի է լույս աշխարհ բերել սիրելիից՝ ամերիկացի սթենդափ կատակերգու Քոլին Ժոսթից։ Հումորիստը սոցիալական ցանցում արված գրառմամբ հայտնել է, որ նորածին տղային Կոսմո են անվանել։

Յոհանսոնը մինչեւ վերջին պահը գաղտնի է պահել հղիության մասին լուրը։ Երեխան զույգի առաջնեկն է։ Դերասանուհին մեծացնում է վեցամյա դստերը, որը լույս աշխարհ է եկել լրագրող Ռոմեն Դորիակի հետ հարաբերությունների ընթացքում։

Լուսանկարը՝ Valerie Macon AFP/File



© NEWS.am STYLE