«Գահերի խաղի» աստղերը պատմել են սերիալի ամենատհաճ տեսարանների նկարահանումների մասին

19:11   19 օգոստոսի, 2021

«Գահերի խաղը» սերիալում թագուհի Սերսեայի եւ Յունելայի կերպարները մարմնավորած դերասանուհիներ Լինա Հիդին եւ Հանա Ուեդինգեմը պատմել են իրենց մասնակցությամբ ամենատհաճ տեսարանների մասին։ Արտիստները նկարահանումների մասին պատմել են Entertainment Weekly-ին տված հարցազրույցում։

Այդ տեսարաններից մեկը հինգերորդ եթերաշրջանի եզրափակչի էպիզոդն է եղել, որում Յունելան հալածում է մերկ Սերսեային։ Տեսարանում Հինդիի հերոսուհին մերկ քայլում է քաղաքի փողոցներում, մինչ Ուիդինգեմի հերոսուհին բաղվում է՝ «Ամոթ»։ Ուեդինգեմն ընդգծել է, որ իրեն տպավորել է Հիդիի դիմացկունությունը։ Սերսեային դերակատարն էլ խոստովանել է, որ իր համար դաժան է եղել մերկ տեսքով երկու օր նկարահանվել նկարահանող խմբի եւ մարդկանց խմբի առաջ։

Դերասանուհիների համար առավել տհաճ է դարձել վեցերորդ եթերաշրջանի էպիզոդը, որում Սերսեան վրեժ է լուծում Յունելայից՝ տանջելով նրան։ Ուեդինգեմի խոսքով՝ նկարահանումներն անց են կացվել առանց համակարգչային գրաֆիկայի օգտագործման։ «Երկուսիս համար շատ անհարմար էր, բայց ինչպես մյուսների դեպքում, գիտես, որ քեզ իրականում չեն սպանում, այնպես որ հանդուրժում ես»,- ասել է «Գահերի խաղի» 47-ամյա աստղը։

Լուսանկարները՝ HBO



© NEWS.am STYLE