«Պրեմիերայի էի գնացել». անհաջող շարունակություն՝ «Փոքրիկ բոսսը 2»

13:13   20 օգոստոսի, 2021

Մուլտֆիլմի առաջին մասի հեղինակները որոշել են, որ երկաթը պետք է տաք-տաք ծեծել: Դա է պատճառը, որ նկարահանվել է «Փոքրիկ բոսսի» շարունակությունը:

Ռեժիսորի աթոռին կրկին բազմել է Թոմաս Մաքգրատը, որն այնպիսի նախագծերի հեղինակ է, ինչպիսիք են «Մադագասկարը» եւ «Մեգամոզգը»:

Մուլտֆիլմը պատմում է հասունացած եղբայրների ՝ Թիմի և Թեդի մասին, որոնք հեռացել են միմյանցից։ Թեդը դարձել է ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենը, իսկ Թիմն իրեն նվիրել է կնոջը եւ երկու դուստրերին։ Կրտսեր Թինան իրականում BabyCorp ընկերության գործակալն է։

Իմանալով, որ չար հանճար դոկտոր Էրվին Արմսթրոնգը չար մանուկների մի ամբողջ բանակ է կազմավորում, Թինան իր հոր և հորեղբոր օգնությամբ որոշում է դիմակայել նրան։

Մուլտֆիլմն առաջացնում է շատ հակասական զգացմունքներ, քանի  որ պարզ չէ, թե այն ում է ուղղված:

Մի կողմից՝ փոքր երեխան չի հասկանում գրասենյակի պլանկտոնի, պլանների, հանդիպումների, կարիերայի աճի, պաշտոնանկության եւ նմանատիպ բաների մասին կատակները: Մյուս կողմից՝ ադեկվատ չափահասը կամ ավագ տարիքի երեխան չի ծիծաղի ցածրորակ  հումորի վրա։

Ի՞նչն է փոխվել առաջին մասի համեմատ:

Բացարձակապես ոչինչ:

Մուլտֆիլմի 2-րդ մասի մեջ շարունակում են անդրադառնալ ընտանեկան արժեքների թեմային: Երբեմն այդ ամենը հաջողվում է, քանի որ էկրանից եկող խորքային հաղորդագրությունները հիմնականում դրական և ճիշտ են: Խնդիրներն այլ տեղերում են թաքնված:

Սյուժեն՝ որպես ամբողջություն, և հատկապես տեսարանների մեծ մասը գործնականում Օդից վերցրած են. մուլտֆիլմի հեղինակները չկարողացան տրամաբանորեն շարունակել առաջին մասի պատմությունը: Որպես արդյունք՝  նրանք թքում են ավելի վաղ ստեղծված աշխարհի հայեցակարգի վրա, իսկ հանդիսատեսը ստանում է աբսուրդ տեսարան:

Արժե վիզուալ բաղադրիչը համարել ստացված և դրա համար գովաբանել ստեղծագործական խմբին: Այնուամենայնիվ, մուլտֆիլմի լավ պահերը չեն գերազանցում  թերությունները:

Ցավալի է, որ առկա ներուժը չօգտագործվեց. չէ՞ որ պարզ է, որ ստեղծողները ցանկանում էին մուլտֆիլմին մի փոքր ստեղծագործականություն ավելացնել: Երբեմն դա նրանց հաջողվում էր, հատկապես այնտեղ, որտեղ կար վիզուալ պատմություն:

Արդյունքում՝ «Փոքրիկ բոսսը 2»-ը, ունենալով ներուժ և հոյակապ գաղափար, կարելի է ասել, որ հաջողված չէ: Ախր հասկանալի է՝ միայն անիմացիոն փորձարարություններ կատարելով՝  հեռու չես գնա...

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE