Ալեքս Ռոդրիգեսը հետ է վերցրել սուպերքարը, որը Ջենիֆեր Լոպեսին նվիրել էր հոբելյանի առիթով

12:38   20 օգոստոսի, 2021

Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, հետ է վերցրել սուպերքարը, որը երգչուհուն նվիրել էր ծննդյան օրվա առիթով։ Աստղի երկրպագուներն ուշադրություն են լուսանկարի վրա, որը նա հրապարակել է Ինստագրամում, հայտնում է The Sun-ը։

View this post on Instagram

A post shared by Alex Rodriguez (@arod)

Ռոդրիգեսը երգչուհուն նվեր էր մատուցել 50-ամյակի առիթով։ Նա կարմիր «Porsche»-ն ձեռք բերելու համար ծախսել է մոտավորապես 140 000 դոլար։ Ռոդրիգեսը հրաժարվել է այդ առիթով մեկնաբանություն անել։

Հետեւորդները չեն գնահատել բեյսբոլիտսի արարքը։ «Դաժան է։ Լուսանկարվել ես ավտոմեքենայի ֆոնին, որն ինքդ ես նվիրել Ջենիֆեր Լոպեսին նրա ծննդյան օրվա աթիով։ Ծիծաղում եմ», «Ինչպե՞ս ես համարձակվել նրանից վերցնել «Porsche»-ն», «Ինչպիսի անպատշաճ քայլ»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

 



© NEWS.am STYLE