Բրիթնի Սփիրսին մեղադրում են տան աշխատակցուհուն ծեծի ենթարկելու համար

14:11   20 օգոստոսի, 2021

Երգչուհի Բրիթնի Սփիրսը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ TMZ-ի աղբյուրները հայտնել են, որ Վենտուրա շրջանի ոստիկաններին է դիմել Բրիթնիի տան աշխատակցուհին եւ գանգատվել, որ երգչուհին կոպտորեն ձեռքից խլել է հեռախոսը։

Կինը պնդում է, որ Բրիթնին իր հետ վիճել է շան առողջության վերաբերյալ, երբ ինքը տուն է վերադարձել անասնաբույժի մոտից։ Իբրեւ երգչուհին կոպտորեն խլել է ծանոթուհու հեռախոսը։ Կինը նախ ոստիկանություն է կանչել, ապա շերիֆի բաժին գնացել՝ արձանագրություն կազմելու համար։ Իրավապահ մարմինների աշխատակիցներ փորձել են կապ հաստատել Բրիթնիի հետ՝ նրա տեսակետն իմանալու համար, սակայն երգչուհին չի խոսել նրանց հետո։

Ինսայդերները պնդում են, որ Բրիթնիի եւ օգնականի միջեւ ֆիզիկական վեճ չի եղել։ Ամեն դեպքում, շերիֆի դեպարտամենտից հայտնել են, որ գործը քննության համար դատախազություն կուղարկվի։



© NEWS.am STYLE