Հմայիչ. Լուիզա Ներսիսյանի լողափնյա կերպարը

12:07   20 օգոստոսի, 2021

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկլայացնելով իր ծովափնյա կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լուիզա Ներսիսյանը կարճ շորտ է կրում, որը համադրել է տոպի հետ։ Հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են խոշոր պայուսակն ու արեւային ակնոցը։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուիզա Ներսիսյանը խորը դեկոլտեով, նարնջագույն զգեստ էր կրում, որը համադրել էր մանուշակագույն գոտու հետ։ Դերասանուհու մազերը հավաքված էին, վառ շպարով էր։ Լուիզա Ներսիսյանի շքեղ կերպարն ամբողջացնում էր մեծ ականջօղը։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE