Լանա Դել Ռեյն արգելել է իր երգերի հետմահու թողարկումը

15:16   20 օգոստոսի, 2021

Ամերկացի երգչուհի Լանա Դել Ռեյը հայտնել է, որ իր կտակում իր երգերի հետմահու թողարկման արգելք կա, հայտնում է NME-ն:

Երգչուհին այդ մասին հայտնել է, երբ երաժիշտ Անդերսոն Փաքը քննադատել է կոմպոզիցիաների թողարկումն արտիստների մահվանից հետո: Նա անձնական միկրոբլոգում հրապարակել էր նոր դաջվածքի լուսանկարը` հետեւյալ գրության տեսքով. «Երբ ես մահանամ, խնդրում եմ, մի թողարկեք իմ երգերը: Դրանք ընդամենը դեմոտարբերակներ են եւ նախատեսված չեն հանրության համար»:

Լանա Դել Ռեյը վերահրապարակել է Փաքի գրառումն ու այն ու ուղեկցել իր խոսքերով. «Դրա մասին նշվում է իմ կտակում, ինչպես նաեւ նրա դաջվածքում»:

NME-ի հաղորդմամբ` վերջին տարիներին տարածված երեւույթ է դառնում հետմահու ալբոմների թողարկումը: Մասնավորապես, կոմպոզիցիաների հավաքածուներ են թողարկվել ռեփերներ Juice WRLD-ի, Pop Smoke-ի եւ Lil Peep-ի մահվանից հետո:



© NEWS.am STYLE