«Ինձ օվկիանոս տարեք». Իննա Խոջամիրյանի լուսանկարը

15:48   20 օգոստոսի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն արխիվային լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն արվել են ԱՄՆ-ում՝ օվկիանոսի ֆոնին։ Դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վանդակավոր վերնաշապիկի հետ։ Իննան սպորտային կոշիկներ է ընտրել։ «Ինձ օվկիանոս տարեք»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մոխրագույն տաբատ էր կրում ու պիջակ։ Իննա արձակել էր մազերը, իսկ բնական շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ «Մենք կլռենք՝ կողք կողքի նստած․․․ Որովհետեւ խոսուն է նույնիսկ մեր լռությունը․․․ Կհամբուրես ձեռքս ու այն պինդ կսեղմես ափիդ մեջ․․․ Եվ այդ խավարի ու խուլ լռության մեջ ես երջանիկ կլինեմ․․․ Անձայն ու աննկատ․․․ Մեկ ճանապարհին նայելով, մեկ՝ ձեռքերիս․․․ Որոնք քեզնով են բուրում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE