«Միշտ սիրուն ու բնական». Մարիամ Ադամյանի ֆոտոշարքը

17:48   20 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ադամյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ է կրում։ Մարիամն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Թեեւ հրապարակումը մեկնաբանված չէ, հետեւորդները դերասանուհուն բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Հմայք», «միշտ սիրուն ու բնական»։

Օրերս տեղադրված լուսանկարում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում։ Մարիամը հավաքել էր մազերը, գլխազարդ ընտրել։ Կերպարն ամբողջացնում էր նուրբ շպարը։ Մարիամը լուսանկարը չէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել․ «Բնական գեղեցկություն»։

Լուսանկարները՝ @theeiconn



© NEWS.am STYLE