Բնական. Ռոզա Ֆիլբերգի լուսանկարը

19:44   20 օգոստոսի, 2021

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Ռոզան սպիտակ շապիկ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու առանց շպարի է։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Ռոզան սեւ զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Երգչուհին արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Հրաշք», «գեղեցկուհի»,- մեկնաբանություններում գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE