Էպոտաժային, խենթ ու համարձակ. նորաձեւության մասին 3 ֆիլմ, որոնք կհետաքրքրեն ոլորտի սիրահարներին

21:05   20 օգոստոսի, 2021

Նորաձեւությունը առանցքային դեր է խաղում ոչ միայն առօրյա կյանքում, այլեւ՝ ֆիլմերում՝ դրանք դարձնելով ավելի հետաքրքիր ու ինտրիգային: Նորաձեւության մասին ֆիլմերը շատ են, սակայն այսօր որոշել ենք առաձնացնել դրանցից երեքը, որոնք կհետաքրքրացնեն ձեր երեկոյան ժամանցը:

«Կռուելա»/Cruella (2021)

Ֆիլմը հենց այն հայտնի չարագործ Կռուելլայի մասին է, որը «101 դալմաթյան շներ» մուլտֆիլմում փորձում էր առեւանգել փոքրիկ շնիկներին՝ նրանց մորթուց վերարկու կարելու նպատակով: Ռեժիսոր Քրեյգ Գիլեսփին, սակայն, «Դիսնեյի» նոր պատմության մեջ փորձել է Կռուելլային ներկայացնել բոլորովին այլ տեսանկյունից՝ ցույց տալով նրա չարության պատճառներն ու ոճի յուրահատուկ զգացողությունը:

«Ուրվականի թելը»/Phantom Thread (2017)

Ֆիլմը դիզայներ Ռեյնոլդս Վուդկոկի մասին է, որն իր ամբողջ կյանքը նվիրել է նորաձեւությանը: Ինչպես շատ դիզայներների՝ Ռեյնոլդսին էլ է պետք մուսա, որին նա գտնում է ի դեմս երիտասարդ մի օրիորդի՝ Ալմայի: Ռեյնոլդսի կարծիքով Ալման եւս իր պես պետք է ամբողջությամբ նվիրվի միայն նորաձեւությանը: Սակայն Ալման, ի տարբերություն դիզայների, ավելի զգացմունքային է վերաբերվում իրավիճակին...

Ֆիլմի ռեժիսորը Փոլ Թոմաս Անդերսոնն է: Գլխավոր դերերում հանդես են գալիս Վիկի Քրիփսը, Դենիել Դեյ-Լյուիսը եւ Լեսլի Մենվիլը:

«Պարահանդեսից հետո»/After The Ball (2015)

Ռեժիսոր Շոն Գերիթիի ֆիլմը երիտասարդ դիզայներ Քեյթի մասին է, որը երազում է նորաձեւության ոլորտում հաջողությունների մասին, ու թեեւ նրա հայրը հայտնի ապրանքանիշներից մեկի սեփականատերն է, աղջիկը չի կարողանում աշխատանք ստանալ նրա մոտ՝ խորթ մոր ու քույրերի պատճառով: Քեյթը որոշում է դիմել մի հետաքրքիր հնարքի՝ հոր ընկերությունում աշխատանքի տեղավորվելու համար: Ֆիլմը, կարելի է ասել, «Մոխրոտը» պատմության նորաձեւ էկրանավորումն է:



© NEWS.am STYLE