«Անսահման հիանում եմ լուսաբացի եւ մայրամուտի ակնթարթներով». Լիա Զախարյանի լուսանկարը Եգիպտոսից

16:47   21 օգոստոսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Եգիպտոսում։ Դերասանուհին սեւ զգստ է կրում ու հավաքել է մազերը։ «Ես անսահման հիանում եմ լուսաբացի եւ մայրամուտի պահերով»,- գրել է դերասանուհին՝ նշելով, որ բնության կողմից նվեր է մայրամուտի աննկարագրելի գեղեցկությանը հետեւելու հնարավորությունը:

Ավելի վաղ դերասանուհին կիսվել էր իր մտքերով։ «Փակելով աչքերս՝ ես դադարում եմ տեսնել ֆիզիկապես, բայց սկսում եմ ավելի սուր զգալ։ Փակելով աչքերս՝ ես տեսնում եմ իմ մտքերը։ Փակելով աչքերս՝ ես բացում եմ ճշմարտությունը։ Իմ մտքերի ճշմարտությունը։ Չի կարելի վախենալ դրանցից, քանի որ բոլոր պատասխանները մեր գլխում են, պարզապես ընկերացեք ուղեղի հետ։ Փակելով աչքերը՝ կարելի է խորասուզվել երազանքների, հիշողությունների, երջանկության, հաճույքի, նրբության, կրքի, սիրո արքայությունում։ Կենտրոնանալու, մտքերն իմի բերելու համար հարկավոր է միայն փակել աչքերը։ Փակելով աչքերը՝ մարդիկ բացահայտում են իրենց մտքերի եւ ոչ միայն մտքերի ճշմարտուզթյունն իրենց համար»,- գրել էր Լիան։



© NEWS.am STYLE