Քայլի Ջենները սպասում է երկրորդ երեխային. լրատվամիջոց

22:21   20 օգոստոսի, 2021

Page Six պորտալը պնդում է, որ իրապատում-շոուի աստղ եւ Քարդաշյան-Ջեններ կլանի ամենահարուստ քույրը՝ Ջայլի Ջեններն ու նրա սիրելին՝ ռեփեր Թրեւիս Սքոթը, սպասում են երկրորդ երեխային։

Զույգը, որը վերջերս թեժացրել է վերամիավորման մասին լուրերը, արդեն իսկ մեծացնում է 3-ամյա դստերը՝ Սթորմիին, սակայն Քայլին բազմաթիվ անգամներ նշել է, որ ծրագրում է էլի երեխաներ ունենալ։

«Ես յոթ երեխա եմ ուզում ունենալ ապագայում, բայց ոչ հիմա»,- լավագույն ընկերուհու՝ Անաստասիա Կարանիկոլոուի շոուի ընթացքում խոստովանել է նա։ Իսկ վերջերս Քեյթլին Ջեները խոստովանել է, որ շուտով ծնվելու է իրն 19-րդ թոռը։ Միայն թե չէր նշել, թե իր երեխաներից ով է պատրաստվում երեխայի լույս աշխարհ բերել։

Աղբյուրը՝ Tatler

Լուսանկարը՝ Rich Fury/Getty Images



© NEWS.am STYLE