Անջելինա Ջոլին գրանցվել է Ինստագրամում՝ աֆղանցիներին օգնելու համար

11:06   21 օգոստոսի, 2021

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի եւ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով հանձնակատարի հատուկ ներկայացուցիչ Անջելինա Ջոլին «Ինստագրամ» սոցիալական ցանցում հաշիվ է բացել եւ խոստացել աֆղանցիների պատմություններ ներկայացնել երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին։

Ջոլին առաջին հրապարակման մեջ ներկայացրել է աֆղան դեռահաս աղջկա նամակը, որում վերջինս պատմում է իրադրության փոփոխության մասին «Թալիբան» ռադիկալ շարժման իշխանության գալուց հետո։ Ըստ աղջկա խոսքերի՝ նախկինում աֆղաններն ապրում էին սովորական կյանքով, իսկ այժմ «բոլորից վախենում են» եւ կարծում, որ խախտվում են մարդկանց իրավունքներ։

View this post on Instagram

A post shared by Angelina Jolie (@angelinajolie)

«Հենց հիմա Աֆղանստանի ժողովուրդը կորցնում է սոցիալական ցանցերում ազատ շփվելու եւ ինքնարտահայտման հնարավորությունը։ Այդ պատճառով ես Ինստագրամ եմ եկել՝ կիսվելու նրանց պատմություններով եւ մարդկանց ձայներով, որոնք պայքարում են մարդու տարրական իրավունքների համար»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝  Isabel Infantes/Getty Images



© NEWS.am STYLE