«Մարդը էդպես էլ չսովորեց ընտրել լավն ու գեղեցիկը եւ չփչացնել, ընտրել սերն ու չայլանդակել». Նազենի Հովհաննիսյանը՝ լողազգեստով

13:39   21 օգոստոսի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ արված գեղեցիկ մայրամուտի ֆոնին, իսկ մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

«Աշխարհում ամենից ավարտունը մարդը պետք է լիներ, բայց ամենից անկատարն է: Ու վատն այն է, որ էդպես էլ ոչինչ չհասկացավ Մարդը... ում տրվել էր կատարելությունն ու հավերժությունը, սերն ու արվեստը, մաքրությունն ու բարությունը: Մարդը էդպես էլ չսովորեց ընտրել լավն ու գեղեցիկը, և չփչացնել, ընտրել սերն ու չայլանդակել, ընտրել հավատարմությունն ու չդավաճանել, ընտրել բարին ու չչարանալ, ընտրել Աստծու ստեղծածն ու իր հոգին դժոխքի չվերածել.. Մարդը, ծնված բոլորից առավել, ու ինքնակամ դարձած բոլորից թերի...

Ադավաճան մնար գոնե իր՝ մարդկային բնույթին...

Մարդու համար ստեղծված դրախտային աշխարհն ու Մարդը, որը ստեղծելուն զուգահեռ և առավել՝ սովորեց քանդել ու ոչնչացնել...

Մարդը, որը մեղքը տեսավ բոլորի ու ամենի մեջ, բայց էդպես էլ չսովորեց կարդալ իրեն, մարդը, որը մի քանի հազարամյակ էդպես չհասկացավ՝ ինչպես Մարդ մնալ»,- Ինստագրամում գրել է նա։



© NEWS.am STYLE