«Մահանալու ժամանակը չէ». հայտնի է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերայի օրը

14:05   21 օգոստոսի, 2021

007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլի՝ «Մահանալու ժամանակը չէ» պրեմիերեն տեղի կունենա 2021թ․-ի սեպտեմբերի 28-ին։ Այս մասին հայտնում է ֆիլմաշարի Twiiter-ի պաշտոնական էջը։

Հրապարակման մեջ նշվում է, որ պրեմիերան անց կկացվի լոնդոնյան թագավորական Ալբերտ հոլում։

Հաղորդվում է նաեւ, որ ժապավենի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնը, Բարբարա Բրոկոլին եւ ռեժիսոր Քերի Ջոդի Ֆուկունագան գլխավոր դերակատարի՝ Դենիել Քրեյգի հետ կհայտնվեն կարմիր գորգին։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել է, որ «MGM» կինոընկերությունը սթրիմնիգային հարթակում Բոնդի մասին նոր ֆիլմի ցուցադրության վերաբերյալ բանակցություններ է վարել «Netflix» կորպորացիայի եւ «Apple» ընկերության հետ։ Գործակալության հաղորդմամբ՝ կինոընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել բանակցությունները, սակայն հայտարարել են, որ ֆիլմը «չի վաճառվում»։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Francois Duhamel/Columbia Pictures/MGM

 



© NEWS.am STYLE