«Իտալիայում կարծում են, թե իտալուհի եմ, Իսպանիայում՝ իսպանուհի». Իջին (ֆոտո)

18:46   21 օգոստոսի, 2021

Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին միջին երկարության զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին հավաքել է մազերն ու արտահայտիչ դիմահարդրմամբ է։ «Իտալիայում կարծում են, թե իտալիուհի եմ, Իսպանիայում՝ իսպանուհի։ Նրանց ուղեղում պայթյուն է տեղի ունեն, երբ ասում եմ, որ հայուհի եմ»,- հրապարակումը մակագրել է ռուսաստաբանակ երգչուհին։ Լուսանկարն, ի դեպ, արվել է Իտալիայում։

Օրերս հրապարակված կադրերն արվել էին Իտալիայում։ Ռուսաստանաբնակ երգչուհին ատլասե շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ տոպի հետ։ Իջինն արձակել էր մազերն, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ վառ պայուսակ, վզնոց, մատանիներ։ «Իտալական երեկոներն անհավանական ռոմանտիկ են»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE