«Ընտանիք». Սիլվա Հակոբյանը՝ ամուսնու ու դստեր հետ

10:44   22 օգոստոսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են։ Երգչուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ «Ընտանիք»,- մեկնաբանություններում Սիլվան այս հեշթեգն է օգտագործել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սիլվան մուգ գույնի շապիկ էր կրում ու լայնեզր գլխարկ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։



© NEWS.am STYLE