Թագավորական ընտանիքից հեռանալուց հետո Մեգան Մարքլն ու արքայազն Հարին 700 հազար երկրպագու են կորցրել

18:16   22 օգոստոսի, 2021

Վերջին տարվա ընթացքում մոտ 700 հազար օգտատեր դադարել է հետեւել Սասեքսի դուքսի եւ դքսուհու հաշվին Ինստագրամում։ Նրանց պաշտոնական միկրոբլոգում վերջին հրապարակումը թվագրված է 2020թ․-ի մարտի 30-ով։ Հաշվի ակտիվությունն ընկել է կարճ ժամանակ անց, երբ Սասեսքի դուքսն ու դքսուհին դադարել են կատարել թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունները։ Այժմ էջն ավելի քան 10,1 միլիոն հետեւորդ ունի։

Սասեքսի դուքսերի հետեւորդների կրճատման ֆոնին արքայազն Ուիլման ու Քեյթ Միդլթոնը առաջատար են դարձել․ սոցիալական ցանցում զույգին հետեւում է 13 միլիոն մարդ։

«Նրանք մարդկանց ստիպում են կարեկից լինել, բայց այդպիսին չեն իրենց ընտանիքների հանդեպ։ Մարդիկ ակնհայտորեն համաձայն չեն նրանց վարքագծի հետ, այդ պատճառով էլ դադարում են հետեւել»,- իրավիճակը մեկնաբանում է փորձագետ Անջելիան Լեւին։

Ընդ որում, Express-ը հայտնում է, որ «Ինստագրամ» սոցիալական ցանցում Սասեքսի դուքսերի 10,1 միլիոն հետեւորդների միայն 66 տոկոսն են իրական մարդիկ։ Վելուծաբանները հայտարարում են, որ մոտ երեք միլիոնը, հավանավար, բոտեր են, որոնք «մասսայականորեն հետեւում են» հայտնի հաշիվների։

Աղբյուրը՝ Radio KP

Լուսանկարը՝ Chris Jackson/Getty Images



© NEWS.am STYLE