Օրվա թիվը. որքան գումար կստանան «Սեքսը մեծ քաղաքում»-ի դերասանուհիները սերիալի շարունակությունում նկարահանվելու համար

12:36   22 օգոստոսի, 2021

«Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակությանը սպասում էին սերիալի բազմաթիվ երկրպագուներ։ Հեղինակները երկար ժամանակ փորձում էին դերասանուհիներին համոզել նկարահանվել Նյու Յորքից չորս ընկերուհիների մասին պատմող հերթական ժապավենում։ Այժմ արդեն, երբ նոր սերիալի վրա աշխատանքները սկսվել են, հայտնի է դարձել, թե գլխավոր դերակատարներին ինչ գումարի դիմաց են համաձայնել վերադառնալ իրենց կուլտային կերպարներին։

Variety-ի տեղեկություններով՝ Սառա Ջեսիկա Փարքերը, Սինտիա Նիքսոնը եւ Քրիստին Դեւիսը մի էպիզոդի համար 650-750 հազար դոլար են ստացել։ Իսկ «And Just Like That» անվանումով շարունակությունը 10 էպիզոդ կունենա։ Արդյունքում, հոնորարի ընդհանուր չափը կազմելու է 6,5-7,5 միլիոն դոլար։

Ի դեպ, պարբերականը ցանկում չի նշել Նիկոլ Ալի Փարքերի հոնորարի չափը, որը կփոխարինի Սամանտային եւ կդառնա չորրորդ ընկերուհին «Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակությունում։ Հնարավոր է, որ նրա մասնակցությունը հեղինակներից ավելի քիչ գումար կպահանջի, քանի որ դերասանուհին այդպիսի աստղային կարգավիճակ չունի։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարը՝ New Line Cinema/HBP/Village Roadshow/Kobal/Shutterstock



© NEWS.am STYLE