Ռավշանա Կուրկովան թաքցրել է, որ մեկ տարի առաջ մայր է դարձել. Գասպար Ամարյանի առաջին լուսանկարը

20:09   21 օգոստոսի, 2021

40-ամյա Ռավշանա Կուրկովան երկար ժամանակ հանրությունից թաքցրել է որդու լույս աշխարհ գալու փաստը։ Նախորդ տարի լրատվամիջոցները գրում էին, որ դերասանուհին լույս աշխարհ է բերել առաջնեկին, թեեւ նա այդ տեղեկատվությունը չէր մեկնաբանում։ Աստղն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում կարելի է տեսնել փոքրիկ որդուն՝ Գասպարին։

«Սիրտս մեծանում է որդուս հետ։ Եվ իհարկե, սա իմ կյանքի լավագույն տարին է՝ ամենակարեւորը, գլխավորը, սպասվածը, ամենաերջանիկը»,- լուսանկարը մակագրել է Կուրկովան։

View this post on Instagram

A post shared by Ravshana Kurkova (@rav_shana)

Երեխայի հայրը դերասանուհու սիրելին է՝ Սերգեյ Ամարյանը, որի հետ Կուրկովան ապրում է արդեն երկու տարի։



© NEWS.am STYLE