X Factor 3-ի հաղթող Վահե Մարգարյանն ամուսնացել է (ֆոտո)

22:46   21 օգոստոսի, 2021

X Factor 3 երաժշտական նախագծի հաղթող, այժմ՝ Evergreen Band-ի վոկալիստ Վահե Մարգարյանը երեկ՝ օգոստոսի 20-ին, ամուսնացել է: Այս մասին հայտնում են բենդի ֆեյսբուքյան էջում:

«Evergreen-ը (համարյա) հանգստանում էր. հասել էինք հայրաքաղաք Գյումրի՝ մեր վոկալիստի՝ Վահեի հարսանիքն էր, այն էլ՝ 90-ականների դրեսկոդով»,-ասվում է հրապարակման մեջ, որին կից կան նաեւ կադրեր զույգի պսակադրությունից:

Խմբի անդամները շնորհավորել են Վահեին ու նրա ընտրյալին՝ Անահիտին՝ մաղթելով, որ նրանց «լայն ժպիտները կրկնապատկվեն համատեղ կյանքում»:



© NEWS.am STYLE