Անաստասիա Ռեշետովան պատմել է, թե ինչու է Տիմատին քիչ ժամանակ անցկացնում որդու հետ

17:11   22 օգոստոսի, 2021

Համացանցում մինչ այժմ չեն հանդարտվում խոսակցություններն Անաստասիա Ռեշետովայի եւ Տիմատիի բաժանման շուրջ։ Օգտատերերին հատկապես հետաքրքրում են հարցերը, որոնք վերաբերում են նրանց որդուն՝ Ռատմիրին։

Զույգի բաժանումից հետո Ռատմիրն ապրում է մայրիկի հետ։ Անաստասիան ամբողջ ազատ ժամանակը հատկացնում է որդու դաստիարակությանը։ Ռեշետովան այժմ նրա հետ հանգստանում է Սեն Տրոպեում, իսկ Տիտամին դստեր՝ Ալիսայի հետ մեկնել է վայելելու Խաղաղ օվկիանոսը։

View this post on Instagram

A post shared by 13 (@timatiofficial)

Այդ առնչությամբ մոդելի հետեւորդների մոտ հարց է առաջացնել՝ արդյոք նրան չի հուզում, որ Տիմատին դստեր հետ, որի մայրն Ալյոնա Շիշկովան է, ավելի մոտ հարաբերություններ ունի, քան որդու հետ։ Ռեշետովան պատասխանել է, որ «դա իրենից է կախված»։ «Եթե ես որդուս ուղարկեի նրա հետ ապրելու եւ երկարատեւ ճամփորդության, այլ կերպ կլիներ»,- խոստովանել է աստղը։ Անաստասիան նաեւ նշել է, որ Ռատմիրն առայժմ շատ փոքր է՝ հոր հետաքրքրությունները կիսելու համար։

Ի դեպ, Տիմատիի եւ Անաստասիա Ռեշետովայի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2015թ․-ին՝ նրանց առաջին համատեղ լուսանկարի հրապարակումից հետո, իսկ 2019թ․-ի հոկտեմբերի 16-ին զույգը որդի է ունեցել։ 2020թ․-ի հոկտեմբերին հայտնի է դարձել Անաստասիայի եւ Տիմուրի բաժանման մասին։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE