«Նոր Ալիք 2021». Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանն առաջին մրցութային օրվա հաղթողն է (ֆոտո)

01:14   22 օգոստոսի, 2021

Սոչիում քիչ առաջ ավարտվել է «Նոր Ալիք 2021»-ի առաջին մրցութային օրը, որի առաջատարն է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը:

Երգիչը մրցույթին ներկայացրել է Բեյոնսեի Listen երգը՝ ժյուրիի բոլոր անդամների կողմից արժանանալով տասական միավորի: Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է՝ 90 միավորով, երկրորդ հորիզոնականում Ղազախստանը ներկայացնող  MEZZO խումբն է` 86 միավորվ:

«Նոր Ալիք 2021»-ի երկրորդ մրցութային օրը կկայանա օգոստոսի 22-ին, երրորդը՝ օգոստոսի 24-ին: Այս տարի մրցույթին մասնակցում է 9 երկրներից ժամանած 11 ներկայացուցիչ:

Լուսանկարները՝ մրցույթի ինստագրամյան էջից 



© NEWS.am STYLE