Ինչն է քայքայել սիրավեպը. Քանյե Ուեսթն ու Իրինա Շեյքը բաժանվել են

11:01   22 օգոստոսի, 2021

Քանյե Ոեւսթի եւ Իրինա Շեյքի հարաբերությունները բազմաթիվ հարցեր են առաջացրել երկրպագուների շրջանում։ Ռեփերը վերջերս բաժանվել է կնոջից՝ Քիմ Քարդաշյանից, սակայն փորձել է փրկել հարաբերությունները՝ կնոջը հրապարակային խնդրելով վերադառնալ։ Շատերը չէին հավատում Իրինա Շեյքի հետ սիրավեպին, սակայն պարզվում է՝ զույգն, ամեն դեպքում, հարաբերություններ ունեցել է, թեեւ դրանք ընդամենը երեք ամիս են տեւել։

People-ի հաղորդմամբ՝ հարաբերությունները քայքայել են աշխատանքն ու հանգանքները։ Աղբյուրը հայտնում է, որ Իրինայի եւ Քանյեի հարաբերությունները «երբեք լուրջ չեն եղել՝ շարունակություն ունենալու համար»։

Աստղերը չափազանց տարբեր աշխարհայացքներ ունեն, երկուսն էլ շատ են աշխատում։ «Քանյեն զբաղված էր աշխատանքով եւ ժամանակ էր անցկացնում երեխաների հետ։ Հիմա նա դրա վրա է կենտրոնացած եւ ժամանակ չունի ժամադրությունների համար։ Նա Իրինային հիանալի է համարում։ Նրանք ընկերական հարաբերություններ են պահպանում»,- հայտնել է մեկ այլ աղբյուր։

Ի դեպ, զույգի սիրավեպի մասին առաջին անգամ խոսել են այս տարվա հունիսին, երբ նրանց միասին են նկատել Ֆրանսիայում հանգստանալիս։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Getty Images, Elle, Anthony Harvey/BAFTA/Shutterstock



© NEWS.am STYLE