15:14 22 օգոստոսի, 2021Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Մարջան Ավետիսյանը հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են ոճային աքսեսուարները՝ ականջօղերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վագրային պրինտով, երկար զգեստ էր կրում, որը համադրել էր ցածրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու ոճային պայուսակ ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Պարզ, գեղեցիկ»։