«Դատելով բարձր գնահատականներից՝ մեր «դուետը» ստացվեց». Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանն աջակցել է «Նոր ալիքում» Հայաստանի ներկայացուցչին

12:09   22 օգոստոսի, 2021

Այս օրերին Սոչիում անցկացվում է «Նոր Ալիք 2021» փառատոնը, որին Հայաստանը ներկայացնում է Սարո Գեւորգյանը։ Մրցութային առաջին օրվա արդյունքներով՝ առաջատարը հենց Հայաստանի ներկայացուցիչն է։

Երգչին իր աջակցությունն է հայտնել հայտնի կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը, որը դահլիճում է եղել։ Ժաննան Սարո Գեւորգյանի հետ լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

«Երեկ «Նոր ալիքում» առաջին մրցութային օրն էր։ Բեմում քաղցրահնչյուն երգում էր Սարո Գեւորգյանը, ես ես ոչ քաղցրահնչյուն, բայց ամբողջ հոգով բղավում էի դահլիճում։ Դատելով բարձր գնահատականներից ՝ մեր դուետը ստացվեց»,- գրել է Լեւինա-Մարտիրոսյանը։



© NEWS.am STYLE