14:01 22 օգոստոսի, 2021Արմինկան օգոստոսի 22-ին նշում է ծննդյան օրը։ Երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, 48-ամյակի առիթով նոր լուսանկար է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ շրջազգեստ է կրում, որը համադրել է վանդակավոր տոպի հետ։ Արմինկան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները։

Հետեւորդները շնորհավորել են երգչուհուն՝ նրան բազմաթիվ հաճոյախոսություններ ուղղելով․ «Նրբաճաշակ, անկրկնելի, միակ», «շնորհավոր ծնունդդ, գեղեցկուհի», «տարիքն ընդամենը թիվ է»։