«Նա զոհ է». արքայադուստր Դիանային սկանդալային հարցազրույցից առաջ խաբել են

19:11   22 օգոստոսի, 2021

Արքայադուստր Դիանայի՝ մեծ աղմուկ հանած հարցազրույցի հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։ Գործում նոր մանրամասներ են ի հայտ եկել։

1995թ․-ին լեդի Դին «BBC» հեռուստաալիքի եթերում Մարտին Բաշաիրին տված հարցազրույցի ընթացքում անկեղծորեն պատմել է արքայական ընտանիքում իր կյանքի մասին։ Դիանա Սփենսերն առաջին անգամ խոստովանել է, որ իր ամուսնական հարաբերությունների ընթացքում մշտապես մեկ այլ կին է եղել, որին իրականում սիրելի է իր օրինական ամուսինը։

Հաջողվել է պարզել, որ հեռուստահաղորդավարը Դիանային սուտ տեղեկություններ է տրամադրել։ Նա վախեցրել է արքայաստերը՝ խոսելով մշտական հետապնդման մասին եւ ակնարկելով այլ կանանց հետ (ոչ միայն Կամիլայի) արքայազն Չարլզի դավաճանությունների մասին։ Պարզվում է՝ դա լրագրողի միակ սուտը չի եղել։

Արքայադուստրն անկեղծորեն հավատացել է, որ իր հարցազրույցի միջոցով վաստակված գումարի 75 տոկոսը կուղղվի բարեգործությանը։ Ընդ որում, հասցեատերերին պետք է ընտրեր արքայական ընտանիքը։ Այդպիսի բանակցություններ վարվել են հարցազրույցի ձայնագրման նախօրեին։ Դիանան հավատացել է խոստմանը։ Հենց այդ պայմանով մեկ տարի առաջ հարցազրույցի համաձայնություն էր տվել արքայազն Չարլզը։ Այդ անգամ բոլոր պարտականությունները կատարվել էին։

Պաշտոնական փաստաթղթերում արքայադստեր հետ այդպիսի պայմանավորվածության մասին տեղեկատվություն չկա․ այն ոչ մի տեղ չի ամրագրվել։ «Դիանայի մտքով անգամ չէր անցի նվիրատվությունների մասին համաձայնություն կնքել։ Նա, անկասկած, կարծում է, որ ջենտլմենական համաձայնություն է գործում։ Սակայն դա, ինչպես եւ շատ այլ բաներ, որ ասել են նրան, սուտ է եղել, որին նա հավատացել է»,- հանգուցյալ արքայադստեր ընկերուհու խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։

«Նա զոհ է», «Խարդավանք», «Այպես խաղացել են դյուրահավատ արքայադստեր զգացմունքների հետ», «Դիանային շատ եմ խղճում․ նման պահվածքը բոլորովին թույլատրելի չէ»,- գրել են օգտատերերը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Tim Graham/Getty Image, Terence Donovan/Camera Press/Redux



© NEWS.am STYLE