Ոճային մայրիկ. ինչ զգեստ է ընտրում Աննա Դովլաթյանն ամառային հանգստի համար

10:46   23 օգոստոսի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ զգետս է կրում, որը համադրել է ցածրակրունկ կոշիկի հետ։ Աննան արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ վզնոց, լայնեզր գլխարկ։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Չքնաղ»։

Ավելի վաղ Աննան ընտանեկան լուսանկար էր հրապարակել ամուսնու հետ։ Կադրերում Աննան սպիտակ երեկոյան զգեստ էր կրում, բարձրակրունկներ։ Նրա մազերը հավաքված էին, նուրբ շպարով էր։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էին զարդերը եւ փոքրիկ պայուսակը։ Ամուսինները ջերմ գրկախառնված էին։



© NEWS.am STYLE