«Հնարավոր չէ աչք կտրել». Դավիթ Մանուկյանը Դարյա Պալեյի հետ պարել է Ռեյ Չարզլի լեգենդար հիթի հնչյունների ներքո

22:15   22 օգոստոսի, 2021

28-ամյա բլոգեր Դավիթ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել, որում Ռեյ Չարլզի «Hit the road Jack» լեգենդար հիթի հնչյունների ներքո պարել է «Պարեր աստղերի հետ» նախագծում իր զուգընկերոջ՝ Դարյա Պալեյի հետ։ Պարն առաջ է բերել հետեւորդների բուռն արձագանքը. երկուսն էլ պարզապես հիասքանչ են պարում։

«Հիանալի է», «հնարավոր չէ աչք կտրել», «Բուզովան նախանձեց»,- գրել են հետեւորդները։

View this post on Instagram

A post shared by Дава Всё будет хорошо (@dava_m)

Մանուկյանին տեխնիկապես այդքան ճիշտ պարելու հարցում օգնում է նրա պարային անցյալը։ Մանուկյանը պարահանդեսային պարերով զբաղվել է երեք տարեկանից։ Արտիստը նույնիսկ մարզիկների շարք է անցել, իսկ 2011թ․-ին դարձել է Ռուսաստանի առաջնության հաղթող, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Սակայն այդքանով ավարտել է կարերան՝ կարծելով, որ իր նկատմամբ արդար չեն եղել։

«Պարեր աստղերի հետ» նախագծում ժյուրին շարունակել է Մանուկյանին խիստ գնահատել փորձի պատճառով։

Աղբյուրը՝ Radiokp.ru

 



© NEWS.am STYLE