Անտառային հրդեհների պատճառով այրվել է Էդի Ռեդմեյնի տունը

10:11   23 օգոստոսի, 2021

«Ֆանտաստիկ գազանները» ֆիլմի աստղ Էդի Ռեդմեյնի տունն այրվել է անտառային հրդեհների պատճառով։ Աստղը զրկվել է Ֆրանսիայի Լազուրե ափին գտնվող երկու միլիոն ֆունտ արժեքով անշարժ գույքից, հայտնում է Daily Mail-ը։

Դերասանը հենց այդ առանձնատանն է անցկացրել մանկությունն ու մինչ այժմ հաճախ էր այնտեղ վերդառնում։ Անշարժ գույքը Ռեդմեյնի ծնողներին պատկանում էր 35 տարի։ Ընդ որում, դերասանն այժմ 39 տարեկան է։ Այդ ընթացքում նա հասցրել է բազմաթիվ ժապավեններում նկարահանվել եւ նույնիսկ առաջադրվել է «Օսկարի»։ Աստղի աշխատանքների շարքում են «Ֆանստաստիկ գազանները», «Թշվառները», «Սթիվեն Հոքինգի տիեզերքը», «Յուպիտերի վերելքը» եւ այլ ֆիլմեր, հայտնում է Lenta.ru-ն։

Այս տարվա ամռանը անտառային հրդեհներ են բռնկվել բազմաթիվ երկրներում։ Օգոստոսին ԱՄՆ-ում գրանցվել են Կալիֆոռնիայի պատմության ընթացքում ամենախոշոր հրդեհները։ Այն սկսվել է հուլիսի 13-ին եւ կարճ ժամանակ անց ընդգրկել ավելի քան 195 հազար հեկտար։ Օգոստոսին անտառային հրդեհները Ֆրանսիա են հասել։

 



© NEWS.am STYLE