Քանյե Ուեսթն Ինստագրամում խորհրդավոր գրառում է կատարել

11:12   23 օգոստոսի, 2021

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն Ինստագրամյան էջում տաօրինակ հրապարակում է արել։ Երաժիշտը հեռացրել է սոցիալական ցանցի իր հշվում կատարված բոլոր գրառումները, ինչից հետո նոր լուսանկար է տեղադրել, որով, հավանաբար, ցանկացել է առաձնակի ուշադրություն գրավել։

Լուսանկարում պատկերված է ռեփերի՝ Չիկագոյում գտնվող տունը, որտեղ Ուեսթն անցկացրել է իր ամբողջ մանկությունը։ Ռեփերը վերջերս ավելի քան երկու հարյուր հազար դոլարով։

View this post on Instagram

A post shared by ye (@kanyewest)

Ենթադրվում է, որ այս լուսանկարն ակնարկում է «Donda» ալբոմի սպասվող թողարկման մասին, որն անվանվել է արտիստի հանգուցյալ մոր պատվին։

Ընդ որում, հանելուկը հազիվ թե ուրախացնի ռեփերի երկրպագուներին․ նրանք ալբոմի թողարկմանը սպասում են վաղուց, սակայն մինչ այժմ թողարկման պաշտոնական օրը հայտնի չէ։



© NEWS.am STYLE