Մարջան Ավետիսյանի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

11:44   23 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Կադրերն արվել են քաղաքային գեղեցիկ պատկերի ֆոնին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Մարջան Ավետիսյանը հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էին ոճային աքսեսուարները՝ ականջօղերը։

 



© NEWS.am STYLE