«Քո մայրը լինելն օրհնություն է». Արփի Գաբրիելյանը հրապարակել է որդու լուսանկարը

12:41   23 օգոստոսի, 2021

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը հրապարակել է որդու լուսանկարն ու հիացրել հետեւորդներին։

Ինստագրամայն էջում հրապարակված կադրերն արվել են լողափնյա հանգստի ընթացքում։ Արփիի եւ Միհրան Ծառուկյանի որդին կադրում լայն ժպտում է։ «Իմ Ռոբ, իմ փոքրիկ արքայազն, քո մայրը լինելն օրհնություն է»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է Արփին։ Հետեւորդները փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Հրաշք»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Արփին սեւ հագուստ էր կրում, նույն գույնի գլխաշոր։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Գեղեցկուհի»,- մեկնաբանություններում հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան։



© NEWS.am STYLE